«Ռոման» 37 միլիոն եվրո գումարով գնման իրավունքով վարձակալել է «Բրայթոնի» ֆուտբոլիստին 🎥
«Ռոման» վարձակալել է «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնին, հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։
Վարձակալական պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. հուլիսի 1-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «ջալոռոսին» վարձակալության համար «Բրայթոնին» 3 միլիոն եվրո է վճարել։ Իտալական ակումբը նաև կունենա 37 միլիոն եվրոյով իռլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունք։
20-ամյա Ֆերգյուսոնը «Բրայթոն» է տեղափոխվել 2021 թ. հունվարին, 80 խաղում 17 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բրայթոն, Էվան Ֆերգյուսոն, Ռոմա, տրանսֆերներ