Ռոման օգտվում է Յուվենտուսի ու Նապոլիի սայթաքումներից՝ բարելավելով դիրքերը🎥

Ռոման օգտվում է Յուվենտուսի ու Նապոլիի սայթաքումներից՝ բարելավելով դիրքերը🎥

24/12/2020 - 01:40

Իտալական Ա սերիայի շրջանակում ավարտվեց 14-րդ տուրը, որտեղ «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Կալյարիի» դեմ։

Հռոմեական ակումբը բավականին վստահ անցկացրեց առաջին խաղակեսը և արդեն 11-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Հարձակման աջ եզրից Ռիկ Կարսդորպը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցեց Ժորդան Վերետուին, ով էլ բացեց խաղի հաշիվը։

Երկրորդ կեսի սկզբնամասում «Կալյարիի» ֆուտբոլիստնեը լավ տեսք ունեին և 59-րդ րոպեին Ժոաո Պեդրոյի ջանքերով հավասարեցրին հաշիվը։

Բաց թողած գոլից հետո «գայլերը» ակտիվացան և 71-րդ րոպեին կրկին հաշվի մեջ առաջ անցան։ Կրկին աշխատեց Կարսդորպի արագացումն ու ներխուժումը մրցակցի տուգանային հրապարակ․ հոլանդացի լատերալն այս անգամ օգնեց աչքի ընկնել Էդին Ջեկոյին։

Շատ չանցած՝ 77-րդ րոպեին, ձախ եզրից իրացրած անկյունային հարվածից հետո Քրիս Սմոլինգը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասային հրապարակ, որտեղից էլ Ջանլուկա Մանչինին ավելի մեծացրեց «Ռոմայի» առավելությունը։

Խաղավարտին մոտ՝ 90-րդ րոպեին, սիցիլաիական ակումբը 11 մետրանոց հարված վաստակեց։ Գնդակին մոտեցավ Ժոաո Պեդրոն, գրավեց դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Ավելին անել «Կալյարիի» ֆուտբոլիստները չկարողացան։ Խաղն ավարվեց 3։2 հաշվով։

Հավելենք, որ մայրաքաղաքային ակումբի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով, ավաղ, այս անգամ աչքի չընկավ արդյունավետ գործողություններով։

Այսպիսով, «Ռոման» վաստակեց 27 միավոր, օգտվեց «Նապոլիի» և «Յուվենտուսի» անակնկալ պարտություններից՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական, իսկ «Կալյարին» 14 միավորով 15-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023