Ռոման քիչ-քիչ վերգտնում է խաղը` ջախջախելով Զարյային🎥
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» C խմբի շրջանակում մրցեց ուկրաինական «Զարյայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Ժոզե Մոուրինիոյի թիմն ուներ տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ հռոմեական ակումբը հաղթի 4:0 հաշվով։
«Գայլերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կարլես Պերեսն ու Նիկոլո Ձանիոլոն։
Նշենք, որ «Ռոմայկ» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 76-րդ րոպեին։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բուդե Գլիմտ» 2:0 ԲԿՄԱ Սոֆիա
C խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Բուդե Գլիմտ» – 11 միավոր
- «Ռոմա» – 10 միավոր
- «Զարյա» – 6 միավոր
- ԲԿՄԱ Սոֆիա – 1 միավոր
Այսպիսով, խմբային փուլի վերջին տուրից առաջ «Բուդե Գլիմտն» ու «Ռոման» անհասանելի դարձան խմբի մյուս երկու մասնակիցների համար և 2022 թ. գարնանը կմասնակցեն Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուդե Գլիմպտ, Զարյա, Թեմի-Աբրահամ, Ժոզե Մոուրինիո, Կառլես Պերես, Կոնֆերենցիաների լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Նիկոլո-Ձանիոլո, Ռոմա