Ռոման ցանկանում է նոր պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ

Ռոման ցանկանում է նոր պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ

02/03/2022 - 14:57

Ռոման ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։

Ինչպես տեղեկացնում է Get Italian Football News-ը` հղում կատարելով La Gazetta dello Sport-ին, «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն և սպորտային տնօրեն Տիագո Պինտոն չեն դադարում հիանալ Մխիթարյանի խաղով և անձամբ հետաքրքրված են, որպեսզի 33-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կնքի «ջալոռոսիների» հետ։

Ակումբի մարզչական շտաբը կարծում է, որ 4-2-3-1 մարտավարական սխեմայում Մխիթարյանն իրեն լավագույն կերպ է դրսևորում, ինչն էլ ամենամեծ խթաններից մեկն է, որ ակումբը ցանկանում է նրա հետ երկարաձգել պայմանագիրը։

Հաշվի առնելով այդ ամենը՝ «Ռոման» ցանկանում է գործել արագ, որպեսզի ակումբը կարողանա Մխիթարյանին ևս մեկ մրցաշրջան պահել իր շարքերում։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 105 հանդիպում` դառնալով 27 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023