Ռոման ցանկանում է ձեռք բերել Բեն-Յեդերին

Ռոման ցանկանում է ձեռք բերել Բեն-Յեդերին

25/07/2019 - 14:59

«Սևիլիայի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը կարող է իր կարիերան շարունակել Իտալիայում:

Spazio Napoli-ն Corriere dello Sport-ի հղումով հայտնում է, որ 28-ամյա հարձակվողով հետաքրքրվում է «Ռոման»: Ֆրանսիացին նաև հետքրքրում է «Միլանին» և «Նապոլիին»: Հարձակվողի գործակալները հայտնել են, որ խաղացողը կարող է հեռանալ «Սևիլիայից» միայն այն դեպքում, եթե նրա պայմանագիրը գնվի:

Բեն-Յեդերը իսպանական ակումբում հանդես է գալիս 2016 թվականից: Լա լիգայի անցած մրցաշրջանում անցկացրած 35 հանդիպումներում ֆրանսիացին խփել է 18 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023