Ռոման պայմանագիր է առաջարկել Մխիթարյանին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, արդեն շատ շուտով նոր պայմանագիր կնքի ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «գայլերը» 33-ամյա կիսապաշտպանին առաջարկել են 2 տարվա պայմանագիր` նվազեցված աշխատավարձով։
Ընդգծվում է, որ հայ խաղացողին և նրա ընտանիքին դուր է գալիս Իտալիայի մայրաքաղաքում ապրելը, և կողմերի միջև համագործակցության շարունակության հավանականությունը գնահատվում է բավական բարձր։
Ավելի վաղ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բազմից ակնարկել է, որ ցանկանում է, որպեսզի Մխիթարյանը մնա «Ռոմայի» շարքերում, իսկ «ջալոռոսիների» սպորտային տնօրեն Տիագո Պինտուն հայտարարել է, որ «Ռոման» Մխիթարյանի հետ բանակցություններ են վարում, իսկ պայմանագրի երկարաձգման հարցում որևէ խնդիր չկա։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 29 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Մոուրինիո, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Տիագու Պինտու, տրանսֆերներ