Ռոման ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել խաղը?
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկել է 22-րդ տուրը։ «Ռոման» հյուրընկալվել էր «Սաուսոլոյին»՝ պարտվելով 4։2 հաշվով։
Տատներերն առաջին խաղակեսում գրեթե վճռեցին հանդիպման ելքը, երբ 26-րդ րոպեին հաշվիը դարձրին 3։0։ Դուբլի հեղինակ դարձավ Ֆրանչեսկո Կապուտոն, Ֆիլիպ Ջուրիչիչի անվան դիմաց էլ գրանցվեց մեկ գնդակ։
Երկրորդ խաղակեսում հռոմեական ակումբը փորձեց վերադառնալ խաղ։ 55-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Էդին Ջեկոն, իսկ 73-րդ րոպեին Ջորդան Վերետուն նվազագույնի հասցրեց հաշվի տարբերությունը։ Սակայն, հաջորդ իսկ գրոհին, Արթուր Բոգան դրեց հանդիպման վերջակետը։
2020 թվականին Պաուլու Ֆոնսեկայի սաները բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել են 7 հանդիպում, որոնցից հաղթել են ընդամենը 2-ը։
«Ռոման» 39 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում և հիանալի հնարավորություն է տալիս «Ատալանտային»՝ շրջանցել նրանց։ «Սասուոլոն» 26 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Արթուր Բոգա, Էդին-Ջեկո, Ռոմա, Սասուոլո, Ֆրանչեսկո Կապուտո