Ռոման շուտով կհայտարարի նոր տրանսֆերի մասին
«Վերոնայի» կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլան շուտով կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, հռոմեական ակումբը 5 մլն եվրոյի դիմաց 20-ամյա ալբանացի ֆուտբոլսիստին մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը կվարցակալի, ինչից հետո «գայլերը» կունենան խաղացողին գնելու անմիջական իրավունք։
Մայրաքաղաքային ակումբը Կումբուլային կարող է գնել 18 մլն եվրոյի դիմաց, որին, հնարավոր է, ավելանա ևս 7 մլն եվրո կամ էլ Մերթ Չեթինի տրանսֆերային ամբողջական իրավունքները, ով ներկայումս վարձակալությամբ պետք է հանդես գա հենց «Վերոնայի» կազմում։
Կումբուլան «Ռոմայի» հետ կկքնի 5 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1․5 մլն եվրո։ Բուժզննումը տեղի կունենա առաջիկա օրերին։
# Մարաշ Կումբուլա, Մերթ Չեթին, Ռոմա, Վերոնա, տրանսֆերներ