Պաշտոնական. Ուկրաինայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց Բենֆիկա
Ինչպես տեղեկացնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը, ակումբը բելգիական «Գենտից» գնել է կենտրոնական հարձակվող Ռոման Յարեմչուկի տրանսֆերային իրավունքները։
Լիսաբոնը ներկայացնող ակումբը 25-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել է 17 մլն եվրո, իսկ ուկրաինացի ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ Ռոման Յարեմչուկը «Գենտի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. ամառվանից և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 152 հանդիպում` դառնալով 61 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ վերջերս կայացած Եվրո-2020-ի շրջանակում Յարեմչուկը մասնակցել է Ուկրաինայի հավաքականի բոլոր 5 հանդիպումներին` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Գենտ, ԵՎՐՈ-2020, Ուկրաինայի հավաքական, Ռոման Յերեմչուկ, տրանսֆերներ