Ռոման միավորը կիսեց Բոլոնիայի հետ` զրկվելով ՉԼ ուղեգիր նվաճելու հնարավորությունից
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «գայլերը» վաստակեցին 59 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։
Նշենք, որ միավորների այս կորստի հետևանքով Ժոզե Մոուրինիոյի թիմը զրկվեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորություններից։
Հռոմեական ակումբն առաջնության ավարտից 3 տուր առաջ 10 միավորով զիջում է 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Յուվենտուսին», որը նվաճեց Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի ուղեգիր։
«Բոլոնիան», 43 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բոլոնիա, Ժոզե Մոուրինիո, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Ռոմա