Ռոման ձախողվեց` պարտվելով Ֆիորենտինային🎥
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի վերջին խաղում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։
Հանդիպումը «մանուշակների» համար հիասքանչ մեկնարկեց ու շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. նախ 5-րդ րոպեն Նիկոլաս Գոնասելսը բացեց հաշիվը, ապա 11-րդ րոպեին այն կրկնապատկեց Ջակոմո Բոնավոնտուրան։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Վինչենցո Իտալիանոյի թիմը շատ ավելի լավ տեսք ուներ ու մի քանի անգամ կարող էր մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն տանտերերի ֆուտբոլիստները վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա Ժոզե Մոուրինիոյի թիմը գործնականում ոչնչով աչքի չընկավ` անցկացնելով բավական թույլ հանդիպում։
Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին. «Ֆիորենտինան» հաղթեց 2:0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Ֆլորենցիան ներկայացնող ակումբը վաստակեց 59 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։
«Ռոման» նույնպես ունի 59 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով «գայլերը» զբաղեցնում են 6-րդ տեղը։
59 միավոր ունի նաև «Ատալանտան», որն էլ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Ժոզե Մոուրինիո, Նիկոլաս Գոնսալես, Ջակոմո Բոնավենտուրա, Ռոմա, Վինչենցո Իտալյանո, Ֆիորենտինա