Ռոման, հնարավոր է, ստիպված լինի վաճառել Ձանիոլոյի տրանսֆերը
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքի հռոմեական ակումբը։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport պարբերականը, հռոմեական ակումբի պարտքը հասել է մինչև 278 մլն եվրո, և հաշվի առնելով անորոշությունը, որը կապված է գործարար Դեն Ֆրիդկինի հետ, ով ակումբը ձեռք բերեու նպատակով բանակցում էր հռոմեական ակումբի սեփականատեր Ջեյմս Պալոտայի հետ, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով բանակցություններն անորոշ ժամանակով դադարեցվել են, և ամենաառաջին ճանապարհը, որի միջոցով ակումբը կկարողանա մեղմացնել պարտավորությունները խաղացողների վաճառքն է, մասնավորապես ամենահավանականը Նիկոլո Ձանիոլոյի վաճառքն է։
Il Tempo-ի փոխանցմամբ՝ 20-ամյա կիսապաշտպանը հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրության շրջանակում, սակայն մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Ձանիոլոյի ձեռքբերումը չի հաարում առաջնահերթ տրանսֆերային նպատակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը», որի ղեկավարները պատրաստ են գործարքում ներառել Ֆեդերիկո Բերնարդեսկիին՝ առաջարկելով փոխանակում։
Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակից առաջ «Ռոման» իր ֆուտբոլիստին գնահատում էր 80 մլն եվրո, սակայն այժմ ակնհայտ է, որ կնվազի նրա արժեքը։
# Լիվերպուլ, Յուվենտուս, Յուրգեն-Կլոպ, Նիկոլո-Ձանիոլո, Ջեյմս Պալոտա, Ռոմա, տրանսֆերներ, Ֆեդերիկո Բերնարդեսկի