Ռոման խայտառակ պարտություն կրեց` ջախջախվելով Բուդե Գլիմպտի կողմից🎥
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոման» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց նորվեգական «Բուդե Գլիմպտի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «Ռոման» խայտառակ պարտություն կրեց և զիջեց 1:6 հաշվով։
Նորվեգական ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրիկ Բոթհեյմը, մեկական անգամ էլ աչքի ընկան Օլե Սոլբակենը և Ամալ Պելեգրինոն։
«Գայլերի» միակ գոլն էլ խփեց Կառլես Պերեսը։
Հավելենք, որ հռոմեական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանին` փոխարինման դուրս գալով 46-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Բուդե Գլիմտը» վաստակեց 7 միավոր և գլխավորեց C խումբը։
«Ռոման» մնաց 6 միավորով և նահանջեց 2-րդ հորիզոնական։
Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
ԲԿՄԱ Սոֆիա – «Զարիա»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուդե Գլիմպտ, Էրիկ Բոթհեյմ, Կոնֆերենցիաների լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Օլե Սոլբակեն