Ռոման դիմացավ Բայերի ճնշմանը` դուրս գալով Եվրոպա լիգայի եզրափակիչ
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Բայերի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «գայլերը» հաղթել էին 1:0 հաշվով։
Չնայած հանդիպման մեծ մասում «դեղագործներն» ունեին խաղային բավական լուրջ առավելություն, «ջալոռոսիները» դիմացան մրցակցի ճնշմանն ու պահպանեցին ոչ-ոքի արդյունքը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման հերոս դարձավ հռոմեական ակումբի դարպասապահ Ռուի Պատրիսիուն` կատարելով 6 սեյվ։
Այսպիսով, «Ռոման» ընդհանուր դիմակայությունում հաղթեղ 1:0 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի եզրափակիչ։
Նշենք, որ Ժոզե Մոուրինիոյի թիմը երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալու եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում։
2022 թ. «գայլերը» խաղացել են Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում և 1:0 հաշվով հաղթել են «Ֆեյենորդին»` տիրանալով բաղձալի գավաթին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Եվրոպա-լիգա, Ժոզե Մոուրինիո, Ռոմա