Ռոման դեռ ցանկանում է գնել Սուսոյին
«Ռոման» կրկին մտադիր է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Սուսոյին:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Միլանյան ակումբը չի ցանկանում հրաժեշտ տալ 25-ամյա իսպանացուն: Բացի այդ նրա հրաժարագրի գումարը կազմում է 40 մլն եվրո:
«Միլանն» իր հերթին հետաքրքրված է Նիկոլո Ձանյոլոյով, բայց «Ռոման» մտադիր է պահպանել կիսապաշտպանին:
Բացի այդ միլանյան ակումբը հետաքրքրվում է հռոմցիների ևս երկու խաղացողներով՝ Ջենգիզ Ունդերով և Պատրիկ Շիկով: