Նապոլիի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ռոմայում
«Նապոլիի» կիսապաշտպան Ամադու Դիավարան տեղափոխվել է «Ռոմա»:
Հռոմեացիների պաշտոնական կայքը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Իտալական մամուլը հայտնում է, որ տրանսֆերի համար վճարվել է 21 մլն եվրո:
Դիավարան «Նապոլիի» կազմում հանդես էր գալիս 2016 թվականից: Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը նեապոլական թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում:
# Ամադու-Դիավարա, Նապոլի, Ռոմա, տրանսֆերներ