Ռոման գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինող է գտել Մոուրինիոյի համար

Ռոման գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինող է գտել Մոուրինիոյի համար

03/01/2024 - 16:58

2023/24 մրցաշրջանի ավարտից հետո «Ռոմայում», հնարավոր է, մարզչական փոփոխություն տեղի ունենա։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «գայլերն» այդ պաշտոնում դիտարկում են «Մոնցայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայելե Պալադինոյին։

Աղբյուրի փոխանցմամբ` «ջալոռոսիների»` Պալադինոյին հրավիրել ցանկանալու հիմնական գրավականը նրա երիտասարդ տարիքն է։

Ընդ որում, 39-ամյա մասնագետի ու «Մոնցայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, որը վերջինս դեռևս չի պատրաստվում երկարաձգել և հույս ունի` առաջարկ ստանալ ավելի բարձրակարգ ակումբից։

Նշենք, որ Պալադինոն «Մոնցան» մարզում է 2022 թ. սեպտեմբերից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023