Ռոման ավարտին է հասցրել Ջենոայի ուզբեկ հարձակվողի տրանսֆերը

Ռոման ավարտին է հասցրել Ջենոայի ուզբեկ հարձակվողի տրանսֆերը

30/07/2021 - 01:03

«Ջենոայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կարիերան շարունակելու «Ռոմայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, կողմերն ավարտին են հասցրել տրանսֆերը։

Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերը» մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը վարձակալելու են 26-ամյա հարձակվողին, որի ավարտից հետո 17.5 մլն եվրոյով գնելու են նրա ամբողջական տրանսֆերը։ Գործարքը ենթադրում է նաև, որ «Ջենոան» հետագայում ևս 2.5 մլն եվրո ստանալու է հավելավճարների տեսքով, իսկ ուզբեկ հարձակվողի հաջորդ վաճառքից` 10% մասնաբաժին։

Հաղորդվում է, որ Շոմուրոդովը օգոստոսի 2-ին մեկնելու է Հռոմ, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը։

Հիշեցնենք, որ Էլդոր Շոմուրոդովը «Ջենոայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերի 1-ից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023