Ռոման Աբրամովիչը կմնա Չելսիի սեփականատերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն ակումբի ղեկավարումը հանձնել է բարեգործական հիմնադրամին։
Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ռուս գործարարը շարունակելու է լինել «ազնվականների» սեփականատերը։
Աղբյուրի փոխանցմամբ` ակումբի տնօրեն Մարինա Գրանովսկայան և նրա խորհրդական Պետեր Չեխը հոգ կտանեն ակումբի ղեկավարման բոլոր, այդ թվում նաև` նոր տրանսֆերներ իրականացնելու և ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման հարցերը։
Նշվում է, որ Աբրամովիչն այդ քայլին գնացել է` «Չելսին», որպես ակումբ, «պաշտպանելու» համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մարինա Գրանովսկայա, Չելսի, Պետեր Չեխ, Ռոման Աբրամովիչ, Ֆաբրիցո Ռոմանո