Ռոմանո. «Սարսափելի նորություն. մահացել է Մինո Ռայոլան»
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։
«Սարսափելի նորություն։ 54 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով արդեն 4 ամիս պայքարում էր հիվանդության դեմ»,- գրել է Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ իտալացի գործակալի մահվան մասին լուրը հաստատել են նաև նրա ընտանիքի անդամները։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իտալացի գործակալը սույն թվականի հունվարի 12-ին թոքերի վիրահատության է ենթարկվել, իսկ հունվարի 20-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Հավելենք, որ Ռայոլան ներկայացնում էր այնպիսի ֆուտբոլիստների շահեր, ինչպիսիք էին Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), Զլատան Իբրահիմովիչը («Միլան»), Հենրիխ Մխիթարյանը («Ռոմա»), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ») և այլն։
Հավելենք, որ դեռ երկու օր առաջ համաշխարհային մամուլի բազմաթիվ անվանի պարբերականներ հայտնեցին Ռայոլայի մահվան մասին, սակայն վերջինս անձամբ հերքել էր այդ լուրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մինո, Ֆաբրիցո Ռոմանո