Ռոմանո. «Ռոնալդուն ցանկանում է լուծում գտնել տրանսֆերային շուկայում»
Իտալական Ա սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Ուդինեզեի» դիմադրությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։
Այդ հանդիպումը պահեստայինների նստարանից սկսեց թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։
Երբ դեռ խաղը չէր մեկնարկել, իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել` հաստատելով, որ Ռոնալդուն մնալու է պահեստայինների նստարանին։
«Ռոնալդուն խնդրել է, որպեսզի այդ խաղն սկսի պահեստայինների նստարանից` հուսալով առաջիկա օրերին տրանսֆերային շուկայում լուծում գտնել»։
Դրան զուգահեռ, «Յուվենտուսը», Կրիշտիանուի տրանսֆերի հետ կապված, դեռևս որևէ առաջարկ չի ստացել»,- գրել է Ռոմանոն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համաշխարհային մամուլում տեղեկություն տարածվեց, թե պորտուգալացի ֆուտբոլիստը լքելու է «բյանկոներիների» շարքերը ու նրան կապում էին «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի ու «Ռեալ Մադրիդի» դեմ։
36-ամյա հարձակվողն այդ ամենից հետո ստիպված եղավ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ` նշելով, որ իր և «Ռեալի» միջև պատմությունն ավարտվել է, սակայն մյուս ակումբների վերաբերյալ որևէ խոսք չի եղել։
Հավելենք, որ, ամեն դեպքում, «Ուդինեզեի» դեմ հանդիպման 60-րդ րոպեին Ռոնալդուն դուրս եկավ փոխարինման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Ուդինեզե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո