Ռոմանո. «Մեսսին մնում է. Here we go!»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» և Լեո Մեսսին 5 տարվա պայմանագիր են համաձայնեցրել։
Այդ տեղեկությունը հաստատել է նաև իտալացի հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն.
«Կասկածից վեր է, որ Մեսսին մնալու է։ Դեռ շաբաթներ առաջ էր հայտնի դարձել, որ նա 100% մնալու է։
Կողմերի միջև կա համաձայնություն, որի մասին հայտարարվելու է առաջաիկա օրերին։
Ըստ Նախնական տեղեկությունների` կողմերը կնքելու էին 2 տարվա պայմանագիր, սակայն Մեսսին պատրաստվում է ակումբի հետ կնքել 5 տարվա պայմանագիր, որպեսզի ակումբին օգնի վճարել իր աշխատավարձը։
Այսպիսով, Լեո Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա հրաժարագինը կկազմի 600 մլն եվրո։
Մեսսին մնում է. Here we go!»,- գրել է Ռոմանոն Instagram-ի իր էջում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Ֆաբրիցո Ռոմանո