«Ռոմայի» ֆուտբոլիստը հրաժարվել է խաղալ Իտալիայի հավաքականում
«Ռոմայի» վինգեր Մատիաս Սուլեն չի ցանկացել փոխել մարզական քաղաքացիությունն ու հանդես գալ Իտալիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկու անգամ դիմել է ինձ, և ես շնորահակալ եմ նրանց, բայց ես ուզում եմ խաղալ Արգենտինայի հավաքականում։
Ես կշարունակեմ աշխատել ու պայքարել` որքան հնարավոր է շուտ Արգենտինայի հավաքական հրավիրվելու համար»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը։
Սուլեն 2024թ. հունիսին հրավիրվել է Արգենտինայի հավաքական, բայց նորամուտը չի նշել ազգային թիմում։ Նա հանդես է եկել նաև արգենտինացիների Մ16, 20 ու 23 թիմերում։
Երիտասարդ ֆուտբոլիստը 5 տարուց ավելի է արդեն հանդես է գալիս Իտալիայում և հնարավորություն ունի ներկայացնել այդ երկիրը։
Սուլեն «Ռոմա» է տեղափոխվել 2024թ. հուլիսին, 47 խաղում խփել է 8 գոլ, կատարել 7 ասիստ։ Եզրայինն իտալական ակումբներից նախկինում խաղացել է նաև «Յուվենտուսում» ու «Ֆրոզինոնեում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, իտալիայի հավաքական, Մաթիաս Սուլե, Նիկոլո Սկիրա, Ռոմա