«Ռոմայի» նորեկն առաջին մարզման ժամանակ վնասվածք է ստացել և 1 ամսով շարքից դուրս մնացել

«Ռոմայի» նորեկն առաջին մարզման ժամանակ վնասվածք է ստացել և 1 ամսով շարքից դուրս մնացել

24/08/2025 - 17:09

«Ռոմայի» նորեկ Լեոն Բեյլին շարքից դուրս է մնացել 1 ամսով, գրում է Sky Sport-ը։

Ճամայկացի վինգերը հռոմեական ակումբում առաջին մարզման ժամանակ է վնասվածք ստացել։ Նա վնասել է աջ ազդրի ուղիղ մկանը։

28-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ է «Ասթոն Վիլայից» վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»։ «Ջալոռոսին» անգլիական ակումբին վարձակալության համար վճարել է 3 միլիոն եվրո։

Իտալական ակումբը 2025/26 մրցաշրջանի ավարտին կարող է 20 միլիոն եվրոյով գնել Բեյլիի տրանսֆերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023