Ռոխո. «Սուլշերն ինձ ասում էր` Մագուայերի համար այնքան գումար են վճարել, որ, անկախ ամեն ինչից, նա պետք է խաղա»
Մարկոս Ռոխոն, ով այժմ հանդես է գալիս «Բոկա Խունիորսի» կազմում, պատմել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու տարիներին Հարի Մագուայերի` ակումբի շարքերը համալրելուց հետո տարաձայնություններ է ունեցել այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հետ։
«Այդ տարի (խմբ.` 2019 թվականին) իմ գործերը լավ էին Անգլիայում։ Ես խաղում էի Եվրոպա լիգայում, սակայն բարկացա մարզչի վրա, երբ սկսեց իմ փոխարեն առաջնությունում Մագուայերին դաշտ դուրս բերել։
Փառք Աստծո, այժմ նրան կազմից դուրս են թողել` խաղաժամանակ տրամադրելով Լիսանդրո Մարտինեսին։
Ես գնացի Սուլշերի մոտ և ասացի.
«Կա՛մ ինձ խաղաժամանակ տրամադրեք, կա՛մ թույլ տվեք հեռանամ»։
Գիտեի, որ սխալ էր ինձ դաշտ դուրս չբերելը, սակայն Սուլշերն ինձ ասում էր, որ Մագուայերի համար այնքան գումար են վճարել, որ, անկախ ամեն ինչից, նա պետք է խաղա։
Ես նրան պատասխանեցի. «Գրողը տանի, դաշտ դուրս բե՛ր ինձ։ Այս տղան ամեն կիրակի նույն սխալներն է թույլ տալիս»»,- արգենտինացի պաշտպանի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։
Նշենք, որ Մարկոս Ռոխոն մանկունյական ակումբի կազմում հանդես է եկել 2014-2021 թթ.` անցկացրած 122 խաղում դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, ոը Հարի Մագուայերը «Յունայթեդի» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը։ Այդ ժամանակ «կարմիր սատանաները» գործարքի դիմաց «Լեսթերին» վճարեցին 87 մլն եվրո։
Մագուայերը մինչ օրս ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոկա Խունիորս, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկոս Ռոխո, տրանսֆերներ, Օլե-Գունար-Սուլշեր