Ռոլան Գարոս. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Փարիզում շարունակում է Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունը` Ռոլան Գարոսը։
Մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը չորս սեթում հաղթեց ավստրալացի Թանասի Կոկինակիսին. գրանցվեց 6:4, 6:1, 3:6 7:6(5) արդյունքը։
Մրցախաղը տևեց 3 ժամ 45 րոպե։
Ավելացնենք, որ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թենիս, Կարեն Խաչանով, Մեծ սաղավարտ, Ռոլան Գարոս, Ֆրանսիայի բաց առաջնություն