Ռոլան Գարոս. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ 1/16 եզրափակիչ
Փարիզում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունը` Ռոլան Գարոսը։
Մրցաշարի հիմնական փուլին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Էլինա Ավանեսյանը։
Երկրորդ շրջանում հայ թենիսիստուհին 6:0, 7:5 հաշվով հաղթեց Լեոլիա Ժանժանին (Ֆրանսիա)` դուրս գալով 1/16 եզրափակիչ։ Մրցախաղը տևեց 1 ժամ 14 րոպե։
1/16 եզրափակիչում Ավանեսյանը մրցելու է դանիացի Կլարա Տաուսոնի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էլինա Ավանեսյան, Թենիս, Մեծ սաղավարտ, Ռոլան Գարոս, Ֆրանսիայի բաց առաջնություն