Ռոդրի. «Շոտլանդիայի խաղաոճը նման է աղբի»
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Իսպանիայի հավաքականն A խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Շոտլանդիային։
Հանդիպումից հետո «ֆուրիա ռոխայի» կիսապաշտպան Ռոդրին քննադատել է մրցակցի խաղաոճը։
«Երբ պարտվում ես, մշտապես հիասթափություն ես զգում, սակայն, կարծում եմ` շատ բան արեիցնք հաղթելու համար։
Խաղավերջում այնքան էլ արդյունավետ չգործեցինք, որպեսզի գոլի հեղինակ դառնանք, բացի դրանից, թույլ տվեցինք, որ մրցակիցը հեշտ գնդակներ ուղարկի մեր դարպասը։
Սա ֆուտբոլ է, և եթե դու ինքդ հեշտ գոլեր չես խփում, դաժանորեն պատժվում ես։
Խնդիրը մրցակցի խաղաճոն է։ Այն պետք է հարգել, սակայն այն ինձ համար նման է աղբի, քանի որ նրանք ժամանակ էին ձգում, սադրում էին և պառկում խոտածածկին։ Դա ինձ համար ֆուտբոլ չէ։
Մրցավարը պետք է կառավարեր այդ ամենը, սակայն նա ոչինչ չձեռնարկեց այդ ուղղությամբ։
Այդ ամենը մի փոքր հիասթափեցնող է, քանի որ մենք ցանկանում էինք հաղթել, բայց նրանք կանգ էին առնում և ժամանակ վատնում:
Մրցակցին իր զենքն ունի, որը լավ օգտագործեց, և ես կարծում եմ, որ հաջորդ խաղում մենք դասեր կքաղենք այս պարտությունից»,- Ռոդրիի խոսքերը մեջբերում է Independent-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Իսպանիայի հավաքական, Շոտլանդիայի հավաքական, Ռոդրի