Ռոդրին` Վինիսիուսի` «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ներկա չլինելու մաիսն
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոսել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսի` «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ներկա չլինելու մասին.
«Դա ինձ չի անհանգստացնում։ Ես կենտրոնացած եմ ինձ շրջապատող մարդկանց, ակումբիս և ընտանիքիս վրա։ «Ռեալն» ու Վինիսիուսն այդպես վարվելու իրենց պատճառներն ուենին։ Հավանաբար, ես այդպես չէի վարվի, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ յուրաքանչյուրն ինքն է որոշում կայացնում»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը «Ռեալի» ներկայացուցիչները բոյկոտել էին և չէին ներկայացել։ «Արքայական» ակումբը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ իմացել էր, որ Վինիսիուսը չի արաժանանալու «Ոսկե գնդակին»։
Անհատակական ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիր դարձել է հենց Ռոդրին, որը քվեարկության արդյունքում ընդամենը 41 միավորով էր առաջ անցել բրազիլացի Վինիսիուսից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ballon d'Or, Մանչեսթեր-Սիթի, Ոսկե-գնդակ, Ռեալ Մադրիդ, Ռոդրի, Վինիսիուս