Ռոդրին` «Ոսկե գնդակի» դափնեկիր
Փարիզի Շատլե թատրոնում ավարտվեց «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Երեկոյի գլխավոր մրցանակին արաժանացավ «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին, որը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր։
28-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ է ստանում անհատական ամենահեղինակավոր մրցանակը։
Հիշեցնենք, որ Ռոդրին 2024 թ. «Մանչեսթեր Սիթիի» կազմում դարձել է անգլիական Պրեմիեր լիգայի հաղթող, իսկ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում` Եվրոպայի չեմպիոն։ Նա ճանաչվել է Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ballon d'Or, Իսպանիայի հավաքական, Մանչեսթեր-Սիթի, Ոսկե-գնդակ, Ռոդրի