Ռոդրին՝ Ինտերը դարպասը խփած գոլի մասին. «5 հազար անգամ դիտել եմ տարբեր լեզուներով»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերի» դարպասը խփած գոլի մասին.
«5 հազար անգամ դիտել եմ տարբեր լեզուներով: Բոլոր երկների բոլոր լեզուներով՝ անգլերենով, իսպաներենով, իտալերենով, գերմաներենով և այլն:
Կարծում եմ՝ դա անհավանական յուրահատուկ բան է: Նման պահերի վայելումը ֆուտբոլի մի մասն է, հատկապես, երբ դու հենակետային կիսապաշտպան ես և չես մտածում, որ կարող ես նման խաղում վճռորոշ դեր ունենալ: Հիանալի պահ էր:
Այժմ, նույնիսկ, երբ արձակուրդում եմ, երկրպագուները երգեր են կատարում իմ մասին: Այդ տեսանկյունից իմ կյանքը փոխվել է»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով հաղթեց «Ինտերին», իսկ հանդիպման միակ գոլը խփեց հենց Ռոդրին:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռոդրի