Ռոդրիգո Դե Պաուլի հիանալի վիճակագրությունը Բրազիլիայի դեմ խաղում
Կոպա Ամերիկա-2021-ի եզրափակիչ հանդիպման շրջանակում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային` տիրանալով բաղձալի գավաթին։
«Ալբիսելեստեի» կազմում հիանալի հանդիպում անցկացրեց 27-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը։
Squawka Footall-ն առանձնացրել և ներկայացրել է Դե Պաուլի գրանցած տպավորիչ ցուցանիշները.
- 100% հարվածների ճշգրտություն
- 58 գնդակի հպում
- 11 անգամ հաղթել է մենապայքարներում
- 6 անգամ մրցակիցները կանոնների խախտում են տվել նրա նկատմամբ
- 4 անգամ խլել է գնդակը
- 1 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը
- 1 անգամ ստեղծել է իրական գոլային պահ
- կատարել է 1 գոլային փոխանցում
Հավելենք` արդեն հայտնի է, որ «Ուդինեզեի» կիսապաշտպանը կարիերան շարունակելու է Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում։
Ավելի վաղ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել է, որ «հնդկացիները» Դե Պաուլի տրանսֆերի դիմաց «Ուդինեզեին» վճարելու են 35 մլն եվրո, իսկ ինքը` ֆուտբոլիստը, նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։
Գործարքը կայացած է, որի մասին կհայտարարվի շուտով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Ատլետիկո Մադրիդ, Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Ուդինեզե, Ռոդրիգո դե Պաուլ, տրանսֆերներ