Ռոդրիգո Գոյեսը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել բավական երկար ժամանակով
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Գրանադային»։ Այդ հանդիպման 38-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմում վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Ռոդրիգը Գոյեսը՝ տեղը զիջելով Մարկո Ասենսիոյին։
Ինչպես հետագայում պարզվեց, բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստի վնասվածքը սպասվածից էլ ծանր է։ «Ռեալի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 19 բրազիլացու մոտ ախտորոշվել է աջ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք։
Marca-ի տեղեկություններով էլ, «Ռեալի» բուժանձնակազմի վատ կանխատեսումները հաստատվեցին, ինչի պատճառով Ռոդրիգոն ստիպված կլինի բաց թողնել 3 ամիս։ Այս վնասվածքը բժիշկների շրջանում ընդունված է համարել բարդ, նույնիսկ որոշ դեպքերքում անհրաժեշտություն է առաջնում ֆուտբոլիստին վիրահատել։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգո Գոյեսը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
# Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես