Ռոդրիգոն նվաճած գավաթների լուսանկարով է արձագանքել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում չընդգրկվելուն 📸
Հեղինակավոր France Football պարբերականը սեպտեմբերի 4-ին հրապարակել է անհատական ամենահեղինակավոր մրցանակի` «Ոսկե գնդակի», 30 հավակնորդներին։
Հավակնորդների ցանկում անսպասելիորեն բացակայում է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Ռոդրիգոն։
23-ամյա ֆուտբոլիստն այդ փաստին սոցցանցերում արձագանքել է նվաճած գավաթների լուսանկարով և «🤷🏾😂» էմոջիներով։
Ռոդրիգոն նախորդ մրցաշրջանում «արքայական» ակումբի կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի ու Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև երկրի չեմպիոն, 51 խաղում խփել 17 գոլ, կատարել 9 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
