Ռոբո՞տ, թե՞ այլմոլորակային․Հալանդը լրագրողների հարցերին պատասխանում է շատ հակիրճ?
Էրլինգ Հալանդն ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից է և ապագա գերաստղ: Նա ընդամենը 19 տարեկան է, սակայն դարձել է շատերի կուռքը և նրան սկսել են նույնսիկ նմանակել։ Հալանդի հանրահայտ գոլերի տոնելու ձևը նմանակել է նաև Նեյմարը։
Սակայն, Հալանդն ունի ևս մեկ հատկանիշ, որը գրավել է բոլորի ուշադրությունը։ Նորվեգացի հարձակվողը հարցարզրույցների ժամանակ լրագրողների տրված հարցեցրին պատասխանում է շատ հակիրճ՝ մեկ կամ երկու բառով։ Հալանդն արդեն այդպիսի մի քանի հարցազրույց է տվել, ինչից հետո համացանցի օգտատերերի շրջանակում դա մեծ արձագանք է ստացել։
«Այս տղան իրական չէ։ Ոչ ոք ինձ չի համոզի, որ նա իրական մարդ է»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը՝ հրապարակելով Հալանդի և լրագրողի զրույցից մի հատված։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում Էրլինգ Հալանդը «Զալցբուրգի» կազմում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա մի շարք ռեկորդներ էր հեղինակել այդ երեք գոլով։ Այդ օրը ավստրիական ակումբը 7։2 հաշվով ջախջախեց «Գենկին»։
Հալանդն իր կարճ պատասխաններով առաջին անգամ հանրությանը հայտնի դարձավ հենց այդ խաղից հետո տեղի ունեցած հետխաղային հարցազրույցի ժամանակ։
– Ինչպիսի՞ն է Ձեր տրամադրությունը Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկ ձևակերպելուց հետո։
– Հիանալի
– Ո՞րն է Ձեր արդյունավետության գաղտնիքը։
– Ջանասեր աշխատասիրությունը
«Ես խիստ կասկածներ ունեմ, որ Էրլինգ Հալանդը ռոբոտ է կամ էլ այլմոլորակային։ Նա անհավանական վիճակագրություն ունի, սակայն նա հարցազրույցներ տալիս նման է ռոբոտի։ Հավանական է՝ նա այլմոլորակից է եկել՝ համալրելով Մեսսիի շարքերը»,- գրել է Ultimate Kombo Twitter-յան օգտատերը։
Տպավորություն է, թե Հալանդը հետևում է երկրպագուների գրառումներին, քանի որ մայիսի 16-ին երկամսյա դադարից հետո վերսկսված Բունդեսլիգայի հերթական տուրում նա դարձավ գոլի հեղինակ, և հանրահայատ ոճով նշելու փոխարեն, սկսեց իր խաղընկերների հետ մասին անկանանոն շարժումներ անել՝ պահպանելով նաև սոցիալական հեռավորությունը։ Այդ ամենը միանաշանակ շատ զվարճալեի էր)))
# Բորուսիա-Դորտմունդ, Զալցբուրգ, Էրլինգ Հալանդ, Չեմպիոնների-լիգա