Մի շարք թոփ ակումբներ  հարցում են ուղարկել  Բավարիային Լևանդովսկու տրանսֆերի համար

Մի շարք թոփ ակումբներ հարցում են ուղարկել Բավարիային Լևանդովսկու տրանսֆերի համար

27/04/2021 - 00:05

Մի շարք եվրոպական թոփ ակումբներ սկսել են հետաքրքրվել «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ը, մի շարք ակումբներ լրջորեն տրամադրված են 32-ամյա խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու հարցում։ Հատկանշական է, որ «Բավարիայի» ու լեհ հարձակվողի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, որում չկա հրաժարագնի կետ։

Sky-ի լրագրող Մաքս Բիլեֆելդը մեկնաբանել է այս իրավիճակը․ «Ըստ մեր տեղեկությունների՝ մի շարք ակումբներ հետաքրքրված են Լևանդովսկու ծառայություններով։ «Բավարիան» մի շարք պաշտոնական հարցումներ է ստացել խաղացողի տրանսֆերի համար։ Դեռևս չենք կարող բարձրաձայնել ակումբների անունները, սակայն աշխատում ենք, որպեսզի տեղեկություններ իմանանք այդ մասին։

Ակնհայտ է, որ եկող ամռանը կենտրոնական հարձավողկի թեման ամենաքննարկվողներից մեկն է լինելու։ Մի շարք անվանի ակումբներ կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ են։ Օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանկունյական ակումբը Հարի Քեյնի հետ կապված անորոշոության մեջ է։ «Չելսին» այնքան էլ գոհ չէ Թեմի Աբրահամից, իսկ «Ռեալը» ցանկանում է  գնել Մբապեին, սակայն ցանկանւմ է  ձեռք բերել նաև «9» համարի դիրքում խաղացող ֆուտբոլիստի։ «Բարսելոնան» էլ է  կենտրոնական հարձակվող  փնտրում։

Ինչ վերաբերում  է Լևանդովսկուն, եթե ակումբները 80 մլն եվրոյից պակաս առաջարկեն, ապա նրա վաճառքի մասին խոսք լինել չի կարող»,- նշել  է Բիլեֆելդը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին 2014 թվականից հանդես  է գալիս «Բավարիայի» կազմում և մինչ այժմ մյունխենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել  է 347 հանդիպում՝ դառնալով 272 գոլի և 70 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023