Մի շարք թոփ ակումբներ հարցում են ուղարկել Բավարիային Լևանդովսկու տրանսֆերի համար
Մի շարք եվրոպական թոփ ակումբներ սկսել են հետաքրքրվել «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ը, մի շարք ակումբներ լրջորեն տրամադրված են 32-ամյա խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու հարցում։ Հատկանշական է, որ «Բավարիայի» ու լեհ հարձակվողի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, որում չկա հրաժարագնի կետ։
Sky-ի լրագրող Մաքս Բիլեֆելդը մեկնաբանել է այս իրավիճակը․ «Ըստ մեր տեղեկությունների՝ մի շարք ակումբներ հետաքրքրված են Լևանդովսկու ծառայություններով։ «Բավարիան» մի շարք պաշտոնական հարցումներ է ստացել խաղացողի տրանսֆերի համար։ Դեռևս չենք կարող բարձրաձայնել ակումբների անունները, սակայն աշխատում ենք, որպեսզի տեղեկություններ իմանանք այդ մասին։
Ակնհայտ է, որ եկող ամռանը կենտրոնական հարձավողկի թեման ամենաքննարկվողներից մեկն է լինելու։ Մի շարք անվանի ակումբներ կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ են։ Օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանկունյական ակումբը Հարի Քեյնի հետ կապված անորոշոության մեջ է։ «Չելսին» այնքան էլ գոհ չէ Թեմի Աբրահամից, իսկ «Ռեալը» ցանկանում է գնել Մբապեին, սակայն ցանկանւմ է ձեռք բերել նաև «9» համարի դիրքում խաղացող ֆուտբոլիստի։ «Բարսելոնան» էլ է կենտրոնական հարձակվող փնտրում։
Ինչ վերաբերում է Լևանդովսկուն, եթե ակումբները 80 մլն եվրոյից պակաս առաջարկեն, ապա նրա վաճառքի մասին խոսք լինել չի կարող»,- նշել է Բիլեֆելդը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին 2014 թվականից հանդես է գալիս «Բավարիայի» կազմում և մինչ այժմ մյունխենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 347 հանդիպում՝ դառնալով 272 գոլի և 70 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Կիլիան-Մբապե, Հարի Քեյն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մաքս Բիլեֆելդ, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ