Ռոբերտ Լևանդովսկի. Բավարիային ուժեղացում է անհրաժեշտ

Ռոբերտ Լևանդովսկի. Բավարիային ուժեղացում է անհրաժեշտ

17/07/2019 - 16:14

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կոչ է արել ակումբին այս ամռանը ուժեղացնել թիմի կազմը:

«Այնքան էլ լավ չէ, որ մեր թիմում այդքան քիչ են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները: Ես պետք է արդար լինեմ, և բոլորը դա հասկանում են:

Այո, մենք դեռ շատ ժամանակ ունենք: Սակայն ոչ միայն ես, այլ նաև թիմի մյուս ֆուտբոլիստներն են սպասում, որ մենք կունենանք 1-2 նորեկ:

Մեզ պետք են շատ խաղացողներ, այդ թվում՝ մարզումների ժամանակ մրցակցությունը բարձրացնելու համար: Հուսով եմ, որ ղեկավարությունը կաշխատի դրա վրա:

Եթե դու ցանկանում ես պահել բարձր կարգը և հավակնել բոլոր մրցանակներին, ապա քեզ անհրաժեշտ է ուժեղ թիմ:

Մենք գիտենք, որ «Բավարիան» վերջին երկու տարիներին չի կատարել մեծ գնումներ: Հիմա եկել է ժամանակը ինչ-որ բան ձեռնարկել տրանսֆերների տեսանկյունից:»,- Լևանդովսկիի խոսքերն է մեջբերում Bulinews-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023