Ռոբերտսոն․ «Ատլետիկոյի խաղացողներն այնպես էին ուրախացել, կարծես թե դուրս են եկել հաջորդ փուլ»
«Լիվերպուլի» եզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ատլետիկոյից» գրած պարտության մասին։ Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում մադրիդյան ակումբը սեփական հարկի տակ հաղթեց նվազագույն՝ 1։0 հաշվով։
«Գնդակը անկյունայինի խաղարկումից հետո պարզապես անդրադարձավ մի քանի անգամ։ Մենք մրցակցին ամենալավ խաղի մեկնարկը նվիրեցինք, իսկ մրցակիցը ոգևորգեց արագ խփած գնդակից՝ ստանալով երկրպագուների անհավանական աջակցությունը։
Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, սակայն գիտենք, որ կարող ենք ավելի լավ հանդես գալ։ Առջևում պատասխան հանդիպումն է, որը մեզ թույլ կտա ուղղել բոլոր սխալերը։
«Ատլետիկոյի» խաղացողներն այնպես էին ուրախացել, կարծես թե դուրս են եկել հաջորդ փուլ, սակայն նրանք դեռևս պետք է ժամանեն «Էնֆիլդ», և մենք գիտենք, որ մեզ այնտեղ սպասում են մեր երկրպագուները»,- շոտլանդացի խաղացողի խոսքերը մեջբերում է BT Sport-ը։
# Ատլետիկո Մադրիդ, Էնդրյու Ռոբերտսոն, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա