Ռոբերտո Մանչինին շուտով նոր աշխատանքի կանցնի
Իտալացի անվանի մասնագետ Ռոբերտո Մանչինին շուտով կգլխավորի Սաուդյան Արաբիայի հավաքականը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 58-ամյա մասնագետը մինչև 2026 թ. հուլիսի 31-ը պայմանագիր է համաձայնեցրել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։
Ակնկալվում է, որ Մանչինին նոր աշխատավայրում կվաստակի տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Հիշեցնենք, որ Մանչինին վերջերս է հեռացել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը մարզում էր 2018 թ. մայիսից։
«Սկուադրա աձուրին» 2021 թ. ամռանը Մանչինիի գլխավորությամբ դարձել է Եվրոպայի չեմպիոն։
# ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Ռոբերտո Մանչինի, Սաուդյան Արաբիայի հավաքական