Ռոբերտո Մանչինին գերազանցել է 81 տարվա վաղեմության ռեկորդը
Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին՝ պատմական նվաճման է հասել։
Պարզվում է՝ Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ «Սկուադրա աձուրան» տարել է իր 10-րդ անընդմեջ հաղթանակը։ Աշխարհի քառակի չեմպիոնների հաղթարշավը սկսվել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 20-ին, երբ ընկերական խաղում հաղթեիցն ԱՄՆ-ի հավաքականին (1:0)։ Այդ ընթացքում նրանք երկուականա անգամ հաղթել են նաև Ֆինլանդիային (2:0, 1:2), Լիխտենշտեյինին (6:0, 0:5), Հունաստանին (0:3, 2:0), Բոսնիա և Հերցեգովինային (2:1, 0:3), ինչպես նաև մեկ անգամ Հայաստնի հավաքականին (1:3):
Նախորդ ռեկորդը պատկանել է իտալացիների լեգենդար մարզիչ Վիտորիո Պոցցոյին, ում գլխավորությամբ իտալացիները 1938 թվականին տարել էին 9 անընդմեջ հաղթանակ։ Պոցցոյի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը 2 անգամ անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն՝ 1934 և 1938 թվականներին։
# իտալիայի հավաքական, Ռոբերտո Մանչինի