Ռոբերտոն երկար ժամանակով շարքից դուրս է մնացել
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։
Այդ հանդիպման ընթացքում կատալոնական ակումբի կազմում վնասվածքներ ստացան Սերժի Ռոբերտոն և Ժերար Պիկեն։
Խաղից անմիջապես հետո «կապտանռնագույնները» հայտնեցին ֆուտբոլիստների վնասվածքների տեսակը, սակայն չէին հայտնել, թե կոնկրետ որքան անհրաժեշտ կլինի նրանց ապաքինման համար։
Նոյեմբերի 22-ին «Բարսելոնան» ևս մեկ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Սերժի Ռոբերտոն աջ աձրի վնասվածքի պատճառով կբացակայի երկու ամիս։
Ինչ վերաբերում է Ժերար Պիկեին, ապա նա աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել, ինչպես նաև 3-րդ կարգի ներքին կողային կապանների ոլորում։ Դեռևս հայտնի չէ, թե իսպանացի կենտրոնական պաշտանը որքան բաց կթողնի, սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ 33-ամյա ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է։
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Լա-լիգա, Սերժի Ռոբերտո