Ռյուդիգեր. «Բաց թողած երկու գոլն էլ նվեր էր մրցակցին»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիայից» կրած պարտության (1:2) մասին, հայտնում է Marca-ն։
«Երկրորդ խաղակեսն սկսելուց անմիջապես հետո գոլ բաց թողեցինք։ Բաց թողած երկու գոլն էլ նվեր էր մրցակցին։
Մբապեի գոլից հետո ամեն ինչ փոխվեց։ Երկու թիմերն էլ շատ պահեր ստեղծեցին։ Արդյունքում ուեննք այն, ինչ ունենք։
Մենք գիտեինք, որ դաշտի կենտրոնում կորուստներ ունենք։ Դիտե՛ք մեր բաց թողած գոլերի կրկնապատկերը։ Նման մակարդակում այդպես խաղալը շատ վտանգավոր է։
Մենք պետք է ավելի շատ հարվածներ հասցնենք մրցակցի դարպասին։ «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստն այսօր Նոյերն էր»,- ասել է գերմանացի պաշտպանը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Մյունխենում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անտոնիո Ռյուդիգեր, Բավարիա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ