Ռյուդիգերը ոչ սպորտային պահվածքի համար խոշոր որակազրկում է ստացել 🎥

Ռյուդիգերը ոչ սպորտային պահվածքի համար խոշոր որակազրկում է ստացել 🎥

30/04/2025 - 15:18

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնայի» դեմ եզրափակիչում (2:3) դրսևորած ոչ սպորտային վարքագծի համար որակազրկվել է 6 խաղով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գերմանացի պաշտպանը հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջանամասում զայրացել է, որ գլխավոր մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեան «Ռեալի» վերջին գրոհներից մեկի ժամանակ Կիլիան Մբապեի կողմից կանոնների խախտում է արձանագրել մրցակցի պաշտպան Էրիկ Գարսիայի դեմ պայքարում։

32-ամյա Ռյուդիգերը երկու անգամ փորձել է սառցե փաթեթ նետել բասկ մրցավարի ուղղությամբ։ Խաղընկերները դժվարությամբ կանգնեցրել են ու կանխել պաշտպանի մտադրությունը։

Ռյուդիգերը, նախքան որակազրկումն ստանալը, ծնկի վիրահատության էր ենթարկվել և արդեն հաստատվել էր, որ բաց է թողնելու Իսպանիայի Լա լիգայի վերջանասը։ Եթե նրա ապաքինումը հաջող ընթանա, գերմանացին շարք կվերադառնա աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից առաջ, իսկ Լա լիգայում նրա որակազրկումը կսպառվի միայն 2025/26 մրցաշրջանի առաջին տուրից հետո։ Պրեմիերայի երկրորդ խաղում Ռյուդիգերն արդեն կկարողանա օգնել իր թիմին։

Ռոմանոյի հաղորդմամբ` «Ռեալից» երկու խաղով որակազրկվել է նաև Լուկաս Վասկեսը, որը հասանելի չի լինի Լա լիգայի 34-րդ ու «Բարսելոնայի» դեմ 35-րդ տուրի հանդիպումներին։

Գավաթային Էլ կլասիկոյում կարմիր քարտ ստացած Ջուդ Բելինգեմը որակազրկում չի ստացել. նրա պատիժը չեղարկվել է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023