Ռյուդիգերը նույնպես քննադատել է ֆրանսիացի բժիշկներին
«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը նույնպես քննադատել է ֆրանսիացի բժիշկներ Ժան-Պոլ Միրային և Կամիլիա Լոհտային, ովքեր առաջարկել էին տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը փորձարկել Աֆրիկայում։ Բանն այն է, որ ըստ բժիշկների, հնարավոր է, տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը օգնի նաև կորոնավիրուսով վարակվածներին։
«Ինձնից բավականին ժամանակ պահանջվեց, որպեսզի բժիշկների առաջարկին համապատասխան բառեր գտնեմ։ Ի՞նչ է աֆրիկացիները կենդենդանիներ են։ Խայտառակություն։ Սա ռասիզմի բարձրագույն դրսևորում է և խայտառակ հայտարարություն է բոլոր սևամորթների հանդեպ։ Ինչպե՞ս կարող էին ֆրանսիական հեռուստաընկերությունները բարձրաձայնել այդ մասին»,- գրել է գերմանացի պաշտպանը։
Հիշեցնենք, որ այդ բժիշկներին ավելի վաղ քննադատել էին նաև «Չելսիի» նախկին երկու ֆուտբոլիստներ Սամուել Էտօ’Օն և ԴԵմբա Բան։
# Անտոնիո Ռյուդիգեր, Դեմբա Բա, կորոնավիրուս, Չելսի, Սամուել-Էտո՛Օ