Ռիվալդոն Մբապեի մասին. Նույնիսկ Մեսսին, Ռոնալդուն և Նեյմարը չարժեն 280 մլն
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է Մբապեի տրանսֆերային արժեքի մասին:
«Ֆրանսիական մամուլում կարդում եմ, որ Մբապեի տեղափոխությունը «Ռեալի» համար կարող է արժենալ 280 մլն եվրո: Վճարել այդքան մեկ ֆուտբոլիստի համար, դա արդեն շատ է:
Նույնիսկ Մեսսին, Ռոնալդուն և Նեյմարը չարժեն 280 մլն:
Ես չեմ թերագնահատում Մբապեի տաղանդը: Ես խոսում եմ այն մասին, որ չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով կկարողանա արդարացնել այդպիսի ներդրումը:
Բայց շուկայի օրենքներն այդպիսին են, և մեծ ֆինանսական հնարավորություններով ակումբները խաղում են մկաններով, որպեսզի իրենց թիմերում հանդես գան լավագույն ֆուտբոլիստները:Ռոնալդուի հեռանալուց հետո որակական կորուստ կրած «Ռեալը» հենց դա էլ անելու է ամռանը:
Ես վստահ եմ, որ որոշ խաղացողներ չեն մտածում, որ իրենք այդքան արժեն, նրանք փորձում են ամեն խաղում արդարացնել այդ գինը ակումբի, մամուլի և երկրպագուների ճնշման պատճառով:
Դա կարող է խանգարել ֆոտբոլիստին ցույց տալ այն լավագույնը, ինչին նա ընդունակ է: Տրանսֆերի բարձր գինը ավելորդ ճնշում է»,- ասել է Ռիվալդոն Betfair-ին տված հարցազրույցում:
# Կիլիան-Մբապե