Ռիչարդս . «Երկուսով 6 «Ոսկե գնդակ», 4 ՉԼ, 10 Լա լիգա և 1 ԱՊԼ ենք նվաճել»
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Մայկա Ռիչարդսը կատակել է այն թեմայով, որ, ինչպես Լեո Մեսսիի, այնպես էլ իր ծննդյան օրը հունիսի 24-ին է.
«Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար։ Հունիսի 24-ին միայն լավագույններն են ծնվում։
Մենք երկուսով ունենք 10 Լա լիգա, 7 Իսպանիայի գավաթ, 7 Իսպանիայի Սուպեր գավաթ, 6 «Ոսկե գնդակ», 4 Չեմպիոնների լիգա, 3 Եվրոպայի Սուպեր գավաթ, 3 աշխարհի ակումբային առաջնություն, 1 ԱՊԼ և 1 Անգլիայի գավաթ»,- գրել է նախկին ֆուտբոլիստը Twitter-ի իր միկրոբլոգում։
Հավելենք, որ վերոնշյալ տիտղոսներից Ռիչարդսը հաղթել է միայն ԱՊԼ-ն ու Անգլիայի գավաթը։
Հիշեցնենք, որ Մայկա Ռիչարդսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է եկել 2005-15 թթ. և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 246 հանդիպում` դառնալով 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ռիչարդսը նաև 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Անգլիայի հավաքականում անցկացրած 13 հանդիպման շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, FA-Cup, Անգլիայի գավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն, ԱՊԼ, Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Իսպանիայի սուպերգավաթ, Լա լիգա, Լեո Մեսսի, Մայկա Ռիչարդս, Մանչեսթեր-Սիթի, Ոսկե-գնդակ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չեմպիոնների-լիգա