Ֆերդինանդ․ «Սա պատերազմ է ֆուտբոլի դեմ․ խայտառակություն է»
«Մանչեսթեր Յունյաթեդի» նախկին կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը , ով ներկայումս Sky Sports հեռուստաալիքում աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, քննադատել է Սուպերլիգայի ստեղծման գաղափարը․
«Սա պատերազմ է ֆուտբոլի դեմ․ անկարգություն ու խայտառակություն։ Այս ամենը հակասում է ֆուտբոլային այն հիմքերին, որոնց վրա այն կանգնած է։
Սուպերլիգան մի փակ համակարգ է լինելու, որտեղ գերիշխելու է միայն փողը։ Հարուստներն էլ ավելի կհարստանան, իսկ մյուսները դուրս կմնան պայքարից։
Ինչպես նրանք համարձակություն ունեցան նման բանել այն պայմաններում, որում մենք ապրում ենք։ Խոսքը համաճարակային պայմանների մասին է։ Ամբողջ աշխարհում մարդիկ կյանքի ու մահվան պայքար են մղում, իսկ այս մարդիկ դաշինք են կնքում և ստեղծում մի գաղափար, որը պատրաստվում է կոտրել ամեն ինչ։
Այս ամենը նման է հակամրցակցության տարրի, ինչը դեմ է ֆուտբոլային յուրաքանչյուր գաղափարի։ Նրանք բառացիորեն հայտարարում են, թե մարդիկ որևէ գաղափար չունեն ֆուտբոլից։ Այս ամենը բիզնես է։
«Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությո՞ւնը։ Չեմ կարողանում հավատալ, քանի որ այդ ամենն ամոթալի է։
Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ, սիրում եմ ակումբը, սակայն չեմ կարող հանդուրժել նման բանը»,- նշել է Ֆերդինանդը BT Sport-ի ուղիղ եթերի ժամանակ, որը մեջբերում է talkSPORT-ը։
Հիշեցնենք, որ Ռիո Ֆերդինանդն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2002-2014 թթ․ հանդես է եկել մանկունյական ակումբի կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 455 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, Ռիո Ֆերդինանդ, Սուպերլիգա