Ռիյադ Մարեզը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մարեզն, ամենայն հավանականությամբ, կարիերան, կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը վերջնական համաձայնության են հասել, որի դիմաց «Ալ Ահլին» «քաղաքաբնակներին» վճարելու են 35 մլն եվրո։
Ալժիրցի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը լինելու է 30 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Ահ Ալիի» շարքերը վերջերս համալրել են նաև Էդուար Մենդին ու Ռոբերտո Ֆիրմինոն։
Հավելենք, որ Ռիյադ Մարեզը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 236 խաղում դառնալով 78 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ահլի, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլո Սկիրա, Ռիյադ Մարեզ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ