Ռիբերին որակազրկվել է
Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին որակազրկվել է Ա Սերիայի 3 խաղով։ Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։
Ֆուտբոլիստը պատժվել է «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 9-րդ տուրի խաղից հետո (1:2) մրցավար Մատեո Պասերիի հետ կոնֆլիկտի պատճառով: Ռիբերին դժգոհ էր մնացել մրցավարի աշխատանքից և երկու անգամ հրել է վերջինիս։
Որակազրկման պատճառով Ռիբերին բաց կթողնի «Սասուոլոյի», «Պարմայի» և «Կալյարիի» դեմ հանդիպումները։
# Ֆիորենտինա, Ֆրանկ-Ռիբերի